Լևերկուզենի «Բայերի» հարձակվող և Իրանի հավաքականի ֆուտբոլիստ Սերդար Ազմունը խոսել է իր ֆիզիկական պատրաստվածության մասին։
«Վնասվածքից հետո ես ինձ արդեն նորմալ եմ զգում։ Ե՞րբ կարող եմ խաղալ 90 րոպե: Կարծում եմ, որ հաջորդ խաղում։ Ամեն ինչ լավ կլինի»,- «Զենիթի» նախկին հարձակվողի խոսքերն է մեջբերում Sport24-ը։
Անգլիայի հետ խաղում Ազմունը փոխարինման դուրս եկավ 77-րդ րոպեին, իսկ Իրանի հավաքականը պարտվեց 2-6 հաշվով:
Իրանը հաջորդ հանդիպումը խմբային փուլում կանցկացնի նոյեմբերի 25-ին՝ մրցելով Ուելսի հետ: