Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է պաշտպան Հարի Մագուայրի վիճակի մասին, ով վնասվածք էր ստացել ԱԱ-2022-ի առաջին տուրի՝ Իրանի դեմ խաղում (6-2).
Հանդիպման 70-րդ րոպեին Մագուայրը լքեց խաղադաշտը՝ փոխարինելով Էրիկ Դայերը։
«Հարրին զգաց խնդիրներ և հուշեց պահեստայինների նստարանին՝ մեր հինգերորդ գոլից անմիջապես առաջ: Հաշվի առնելով, թե ինչպես էր ընթանում հանդիպումը, իմաստ չուներ Մագուայրին պահել խաղադաշտում: Ընդհանուր առմամբ, ես լուրջ անհանգստանալու պատճառ չեմ տեսնում»,- մարզչի խոսքերն է մեջբերում Sky Sports-:
Անգլիան 3 միավորով գլխավորում է B խումբը։ ԱԱ-2022-ի երկրորդ տուրում հավաքականը կհանդիպի ԱՄՆ-ի հետ: