Դանիայի հավաքականի հարձակվող Մարտին Բրեյթվեյթը նորից խոսել է 2022 թվականի Աշխարհի առաջնությունում հաղթելու մտադրության մասին։
«Դանիացիներն այնքան համեստ են, որ երբեք չեն ասի, որ ունակ են մեծ բաների, չնայած դա մեր ԴՆԹ-ում է, հիշեք վիկինգներին: Երբեմն մենք չափազանց խոնարհ ենք: Մեզ պակասում է, ասենք, ոչ թե մեծամտությունը, այլ ինքնավստահությունը։
Բայց դանիացի ֆուտբոլիստների և երկրի բնակիչների մոտ ինչ-որ բան փոխվեց, և հասկացանք, որ մենք իսկապես կարող ենք դա անել, որ մենք իսկապես լավն ենք: Նախկինում բավական էր մի քանի հանդիպում հաղթել, և բոլորը ուրախ էին։ Իսկ հիմա բոլորն ասում են. «Վաու, մեր թիմն իրականում ունակ է հաղթելու»:
Մենք ինքնավստահ չենք, մենք ունենք համեստ ենք և աշխատասեր։ Այդ պատճառով էլ մենք տիտղոսի լուրջ հավակնորդներ ենք»,- մեջբերում է «Էսպանյոլի» ֆուտբոլիստին The Guardian-ը։