Նիդերլանդների հավաքականի հարձակվող Կոդի Գակպոն ճանաչվել է Սենեգալի հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:
Հանդիպումն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ հոլանդացիների։ Հաղթական գոլը 84-րդ րոպեին խփեց Գակպոն։ Ֆրենկի դե Յոնգի փոխանցումից հետո նա գլխով գնդակն ուղարկեց դարպասը։
Հաջորդ խաղում Նիդերլանդների հավաքականը կհանդիպի Էկվադորի հետ, որը կիրակի օրը 2։0 հաշվով հաղթեց Կատարի ընտրանուն։
A խմբի մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո․
1․ Նիդերլանդներ – 3 միավոր
2․ Էկվադոր – 3
3․ Սենեգալ – 0
4․ Կատար – 0