Թուրինի «Յուվենտուսը» Ա սերիայի 26-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելու է ՍՊԱԼ-ին։
Մաուրիցիո Սարին 21 ֆուտբոլիստների է հայտավորել առաջիկա հանդիպման համար։ Ցանկում է նաև Կրիշտիանու Ռոնալդուն, ով Ա սերիայի նախորդ տուրի հանդիպումը բաց էր թողել։

ՍՊԱԼ — «Յուվենտուս» հանդիպումը կկայանա վաղը՝ 21։00-ին։