ԱԱ-ի 2022-ին մասնակցող ֆուտբոլիստների շրջանում ամենացածրահասակ ֆուտբոլիստը Մարոկկոյի հավաքականի և անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերսի» կիսապաշտպան Իլյաս Չաիրն է, ում հասակը 164 սմ է։
Հետաքրքիր է, որ հավաքականի ներկայացրած պաշտոնական հայտացուցակում Իլյասի հասակը նշվում է 164 սմ, իսկ որոշ այլ աղբյուրներում՝ 158 սմ։ Կան ռեսուրսներ էլ, որտեղ նրա հասակը նշված է 172 սմ։ Համենայն դեպս, մենք որպես հիմք կընդունենք FIFA-ի տրամադրած տեղեկությունը։
Այս ցուցանիշով մրցաշարում երկրորդը կամերունցի Ֆաի Քոլինսն է, իսկ երրորդը՝ ճապոնացի Յուկո Սոման։
Մրցաշարի ամենացածրահասակ ֆուտբոլիստները
Իլյաս Չաիր (Մարոկկո, «Քուինս Պարկ Ռեյնջերս») — 164 սմ
Ֆաի Քոլինս (Կամերուն, «Ալ Թաի») — 165 սմ
Յուկի Սոմա (Ճապոնիա, «Նագոյա») — 166 սմ
Դե Լա Կրուզ (Ուրուգվայ, «Ռիվեր Փլեյտ») — 167 սմ
Անդրես Գուադրադո (Մեքսիկա, «Բետիս») — 167 սմ
Ուրիել Անտունյա (Մեքսիկա, «Կրուզ Ասուլ») — 167 սմ
Ալեխանդրո Գոմես (Արգենտինա, «Սևիլիա») — 167 սմ
Նամպալիս Մենդի (Սենեգալ, «Լեսթեր») — 167 սմ
Իսկ ահա մրցաշարի մասնակիցների շրջանում ամենաբարձրահասակը Նիդերլանդների հավաքականի դարպասապահ Անդրեաս Նոպերտն է՝ 203 սմ հասակով։
Եվս մեկ ֆուտբոլիստի հասակ հատում է 200 սմ շեմը․ խոսքը սերբ դարպասապահ Վանյա Միլենկովիչ-Սավիչի մասին է։ Իսկ ահա երրորդն այս ցուցանիշով Բելգիայի հավաքականի և «Ռեալ Մադրիդի» դարպասապահ Տիբո Կուրտուան է։
Մրցաշարի ամենաբարձրահասակ ֆուտբոլիստները
Անդրեաս Նոպերտ (Նիդերլանդներ, «Հերենվեն») — 203 սմ
Վանյա Միլենկովիչ-Սավիչ (Սերբիա, «Տորինո») — 202 սմ
Տիբո Կուրտուա (Բերլգիա, «Ռեալ Մադրիդ») — 199 սմ
Ուեյն Հենեսի (Ուելս, «Նոթինգհեմ») — 198 սմ
Հարի Սոուտար (Ավստրալիա, «Սթոք Սիթի») — 198 սմ
🏆 ԱԱ-2022
A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարնջագույններն ու երիտասարդ էկվադորցիները
B խումբ, երբ խառնվում են ֆուտբոլն ու քաղաքականությունը
D խումբ․ ֆրանսիացիները՝ 60 տարվա ռեկորդի, Դանիան՝ սենսացիայի հետևից
E Խումբ․ «Թոշակառուներն» ու աշխարհի երկու չեմպիոնները, ո՞ւմ խաղաքարտերը կխառնեն սամուրայները
F խումբ․ Կանադայի վերադարձը 36 տարի անց, Բելգիայի ոսկե սերնդի վերջին շանսն ու թարմացված Խորվաթիան
G խումբ․ Մրցաշարի «գլխավոր ֆավորիտ» Կամերունն ու «Հին ծանոթների ակումբը»
ԱԱ-2022․ Բոլոր հանդիպումների ժամանակացույցը
ԱԱ-2022․ Հայտնի են բոլոր հավաքականների հայտացուցակները