Գերմանիայի հավաքականի դարպասապահ և ավագ Մանուել Նոյերը կիսվել է Ճապոնիայի հետ ԱԱ-2022-ի առաջին հանդիպման սպասելիքներով։
«Մենք պետք է զգույշ լինենք։ Անձամբ ինձ համար մրցաշարում առաջին խաղը միշտ ամենակարևորն է։ Ճապոնիան անհարմար թիմ է, որը շատ կարգապահ է խաղում։
Միաժամանակ նրանք շատ անկանխատեսելի են՝ առանձին խաղացողների որակների պատճառով։ Բունդեսլիգայում մենք մի քանի ճապոնացի խաղացողներ ունենք։
Ինձ համար դժվար է խաղալ նման թիմերի դեմ։ Ես նախընտրում եմ խաղալ այնպիսի թիմերի դեմ, ինչպիսին Իսպանիան է, քանի որ ճանաչում ենք նրանց»,- Նոյերի խոսքերն է մեջբերում iMiaSanMia-ն։
Գերմանիայի և Ճապոնիայի հավաքականի խմբի անոնսը՝ ստորև․
E Խումբ․ «Թոշակառուներն» ու աշխարհի երկու չեմպիոնները, ո՞ւմ խաղաքարտերը կխառնեն սամուրայները
🏆 Խմբերի անոնս
A խումբ․ Մայրցամաքային չեմպիոնները, Նարանջագույններն ու երիտասարդ էկվադորցիները
B խումբ, երբ խառնվում են ֆուտբոլն ու քաղաքականությունը
D խումբ․ ֆրանսիացիները՝ 60 տարվա ռեկորդի, Դանիան՝ սենսացիայի հետևից
ԱԱ-2022․ Բոլոր հանդիպումների ժամանակացույցը