«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է «Ասթոն Վիլլայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Ոչ մի կերպ չենք կարողանում երկու միանման խաղակես անցկացնել։ Առաջին կեսում վերահսկում էինք խաղը որակյալ պրեսինգի շնորհիվ։
Շատ ինք տիրում գնդակին, բայց հետո սկսեցինք սխալներ թույլ տալ։ Մենք խնդիրներ ունեինք հակագրոհների ժամանակ։
Ընդմիջմանը թիմին ասվել էր լինել հանգիստ, օգտագործել նույն պրեսինգն ու խաղալ ավելի պարզ»,- տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։