Իտալական Ա սերիայի 12-րդ տուրում Ինտերը սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց Սամպդորիային։
Միլանյան թիմի կազմում գոլ խփեցին Դե Վրիյը, Բարելան ու Կորեան։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 24 միավորով 5-րդ տեղում է։