Երևանի «Փյունիկը» Բելեկի հավաքի շրջանակում վերջին ընկերական խաղն է անցկացրել՝ մրցելով Յուրմալայի «Սպարտակի» հետ:
Հանդիպումն ավարտվել է երևանյան թիմի՝ 0:2 հաշվով պարտությամբ:
Հիշեցնենք՝ մինչ այս «Փյունիկը» ևս երկու ընկերական խաղ էր անցկացրել Բելեկում: Առաջին խաղում Ռոման Բերեզովսկու սաները 3:1 հաշվով հաղթել էր «Կասպիյին», իսկ երկրորդ խաղում 0:2 հաշվով զիջել էր «Գորոդեային»:
«Փյունիկի»՝ Բելեկի երկրորդ հավաքը կավարտվի վաղը՝ փետրվարի 20-ին: