Ֆրանկ Ռիբերին վերհիշել է 2013 թվականի «Ոսկե գնդակի» խաղարկությունը։
Ֆրանսիացին, որն այդ ժամանակ հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիայում», քվեարկության արդյունքում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։ Հաղթող ճանաչվեց այդ ժամանակ «Ռեալում» հանդես եկող Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ Մեսսին, որը պաշտպանում էր «Բարսելոնայի» գույները, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց։
Ի սկզբանե, քվեարկության վերջնաժամկետը նոյեմբերի 15-ն էր, բայց հետո ՖԻՖԱ-ն այն երկարաձգեց մինչև նոյեմբերի 29-ը․
«Մեծ սպի էր ․․․ բայց ժամանակի ընթացքում մոռացվեց»,- ասել է Ռիբերին։