Հարձակվող Լուիս Սուարեսը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո կտեղափոխվի MLS։ «Լիվերպուլի» և «Բարսելոնայի» նախկին հարձակվողը հանդես կգա «Լոս Անջելես Գելեքսիում»: Այս մասին հայտնում է RAC1-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, ո Լուիս Սուարեսը կհեռանա ուրուգվայական «Նասիոնալից» այս տարվա վերջին պայմանագրի ավարտից հետո։
«Նասիոնալ» վերադառնալուց ի վեր ուրուգվայցին դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: