«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը ամփոփել է «Քրիսթալ Փելասի» դեմ տարած 2-1 հաշվով հաղթանակը։
«Հիացած ենք արդյունքից։ Այս ստադիոնում հաղթելը դժվար է։ Պետք է արժանին մատւոցել տղաներին, նրանք թևաթափ չեղան և հիանալի էր, որ կարողացան հավասարեցնել հաշիվն ու վերադառնալ խաղ։
Պարտվելիս լինել, բայց 3 միավոր խլել արտագնա խաղում, հիանալի է։ Մեր թիմը բնավորություն ունի, դա հաստատ։ Խաղացողները թիմային ոգի դրսևորեցին»,- Փոթերի խոսքերն է փոխանցում BBC-ն։