«Չելսիի» նոր սեփականատերերը բանակցություններ են վարել ֆրանսիական «Լիոնը» ձեռքբերելու վերաբերյալ, հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, «Լիոնը» գնելու վերաբերյալ պաշտոնական հայտը լոնդոնցիները ներկայացրել են սեպտեմբերի վերջին, սակայն այն չի ընդունվել։ Ակումբի ղեկավարները մտադիր են մուլտիակումբային ցանց հիմնել, ինչպես դա արեցին Red Bull-ը և City Group-ը։
Հաղորդվում է նաև, որ ցանցի մի մասն է ցանկացել լինել նաև «Սանթոսը», սակայն լոնդոնցիների ղեկավարությունը մերժել է բրազիլական գրանդին։
Հիշեցնենք՝ Տոդդ Բոուլին «Չելսին» ձեռք է բերել ռուս բիզնեսմեն Ռոման Աբրամովիչից։