«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Դիոգու Դալուն կարող է տեղափոխվել «Յուվենտուս», «Միլան» կամ «Ատալանտա»։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։ Ֆուտբոլիստն արդեն հանդես եկել է «Միլանի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացին միլանյան ակումբում դեռ ընկերներ ունի, ինչը կարող է ազդել որոշման վրա։ Իր հերթին, «Միլանի» ղեկավարությունը հույս ունի, որ Սերժինյո Դեստը, որին վարձակալել են «Բարսելոնայից», կդրսևորի իրեն, ու նրանք ստիպված չեն լինի գումարներ ծախսել Դալոյի համար։
Դալոն ՄՅՈՒ է տեղափոխվել 2018 թվականի ամռանը «Պորտուից»։ Տրանսֆերի արժեքը կազմել է 22 մլն եվրո։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամռանը։