«Լոս-Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի Bale Ale կամ Bale Lager բրենդի ալկոհոլային խմիչքները վաճառքի կհանվեն Ուելսի հավաքականի՝ 64 տարի անց աշխարհի առաջնությունում հանդես գալու պատվին։
ԱԱ-2022-ի մեկնարկին ընդառաջ 33-ամյա ֆուտբոլիստն իր ուժերն է փորձել բիզնեսում և գարեջրի արտադրություն սկսել։ Bale Ale կամ Bale Lager խմիչքները 1,7 ֆունտ կարժենան։ Այս մասին ուելսցի ֆուտբոլիստը գրել է սոցիալական ցանցի իր էջերում։ Սպասվում է, որ մոտ ժամանակներս արդեն խմիչքները կլինեն վաճառքի։
Բեյլը խոստացել է, որ վաճառքից ստացված ամբողջ հասույթը կուղղվի իր հայրենիքում մասսայական ֆուտբոլի զարգացմանը։
Ուելսի հավաքականը 64 տարվա մեջ առաջին անգամ հանդես կգա աշխարհ առաջնությունում։ Նրանք միևնույն խմբում են հայտնվել Անգլիայի, Իրանի և ԱՄՆ-ի հետ։