«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։ Նորվեգացին խոստովանել է, որ նրան լավագույն է համարում աշխարհում․
«Ես երբեք չեմ տեղափոխվել որևէ թիմ մարզչի պատճառով։ Բայց Գվարդիոլայի և «Մանչեսթեր Սիթիի» պարագայում դա մեծ առավելություն էր։ Նա աշխարհի լավագույն մարզիչն է»,- Հոլանդի խոսքերն է փոխանցում Marca-ն։
22-ամյա Հոլանդը 10 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 14 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։