«Տոտենհեմի» պաշտպան Էմերսոն Ապարեսիդո Լեյտե Դե Սոուզա Ժունիորը 900 հազար եվրո է ծախսել հիպերբարիկ թթվածնային թերապիայի համար, որպեսզի պահի թթվածնի մակարդակն արյան մեջ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ, բրազիլացին այդ կերպ ցանկանում է բարձրացնել իր արդյունավետությունը խաղադաշտում։ 2022 թվականի հունվարին լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն այնքան էլ չէր վստահում Էմերսոնին, բայց վերջինս մեծ ջանքեր գործադրեց՝ թիմի մակարդակին համապատասխանելու համար։
«Նա պատրաստ է անել ամեն բան, որպեսզի լինի բարձունքում։ Նրա համար հեշտ չէ հրաժարվել մշակույթի և սպասումների մի տեսակից և տեղափոխվել մոլորակի ամենաարագ և ամենապահանջկոտ առաջնություն»,-ասել է բժիշկ Ֆաբիանո դե Աբրեու Ագրելան։