ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին բարձր է գնահատել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի որակը.
«Կիլիանը բացարձակապես ֆանտաստիկ խաղացող է: Նա իսկական գազան է, ով իրեն հիանալի է զգում, երբ հաղթում է հակառակորդներին: Նա իսկական արագավազորդ է, բայց, միևնույն ժամանակ, ի ծնե ռմբարկու է։ Մոտ ապագայում նա կլինի լավագույններից լավագույնը»,-արգենտինացու խոսքերն է մեջբերում TUDN Mexico-ն։