«Ինտերը» մտադիր չէ երկարաձգել պայմանագիրը հարձակվող Էդին Ջեկոյի հետ, հայտնում է Corriere dello Sport-ը:
36-ամյա բոսնիացու գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ։ Մեծ է հավանականությունը, որ հարձակվողը թիմը կլքի ազատ գործակալի կարգավիճակում։
Ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն միլանյան թիմի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 9 հանդիպում, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։
Հիշեցնենք, որ միլանցիները հարձակվողին ձեռք են բերել «Ռոմայից» 2021 թվականին՝ ընդամենը 4 միլիոն եվրոյով։