«Չելսիի» պաշտպան Կալիդու Կուլիբալին խոսել է լոնդոնյան ակումբ տեղափոխվելու մասին։
«Երբ «Չելսին» ինձ առաջարկ արեց, ես ստիպված չէի երկար ժամանակ ընտրություն կատարել: Սա աշխարհի լավագույն հինգ ակումբներից մեկն է։
Ահա մեծ պատմություն ունեցող ակումբ և թիմ, որը սովոր է հաղթել: «Չելսիի» հետ պայմանագիր կնքելը մեծ իրադարձություն էր ինձ համար։ Ես շատ ուրախ եմ այստեղ՝ Լոնդոնում լինելու համար»,- ասել է Կուլիբալին Quotidien-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կալիդու Կուլիբալին ութ տարի խաղացել է իտալական «Նապոլիում»: 2022/2023 մրցաշրջանում Կալիդու Կուլիբալին վեց հանդիպում է անցկացրել և մեկ գոլ խփել։