Կիսապաշտպան Ռեյները միացավ «Ռեալին»: «Ֆլամենգոյի» նախկին խաղացողը ժամանել է Մադրիդ, որտեղ պայմանագիր է կնքել: 18-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» վճարել է 30 միլիոն եվրո երիտասարդ բրազիլացու տեղափոխության համար: Բրազիլական ակումբը կստանա 24 միլիոն, իսկ ևս 3 միլիոնը կստանա ֆուտբոլիստի ընտանիքը: Ռեյների գործակալը կստանա նույնքան գումար:
✍📸 Firmado… ¡@ReinierJesus_19 ya es madridista!#WelcomeReinier | #HalaMadrid pic.twitter.com/5vIP1D1q6j
— Real Madrid C.F.⚽ (@realmadrid) February 18, 2020