Անգլիական Պրեմիեր-լիգայի պաշտոնական կայքը ներկայացրել է սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդներին:
Մրցանակին հավակնում են Ֆիլիպ Բիլինգը («Բորնմուտ», 2 խաղում 2 գոլ), Քևին դե Բրույնեն («Մանչեսթեր Սիթի», 3 գոլային փոխանցում 2 խաղում), Պյեր-Էմիլ Հյոբերգը («Տոտենհեմ», գոլ և գոլային փոխանցում 2 խաղում), Ալեքս Իվոբին («Էվերտոն», գոլային փոխանցում 2 խաղում), Ջեյքոբ Ռեմսին («Աստոն Վիլա», գոլ և գոլային փոխանցում 2 խաղում) և Մարկուս Ռեշֆորդը («Մանչեսթեր Յունայթեդ», 2 գոլ և 2 գոլային փոխանցում 2 խաղում):
ԱՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստի քվեարկությունը կտևի մինչև սեպտեմբերի 26-ը:
Նշենք՝ օգոստոսին Անգլիայի առաջնության լավագույն խաղացող էր ճանաչվել «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը: