«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոստովանել է, որ ցանկանում էր կատալոնական թիմում տեսնել կիսապաշտպան Ժորժինյո Վեյնալդումին։
«Ես ցանկանում էի Վեյնալդումին հրավիրել «Բարսելոնա», բայց նախագահ Լապորտան նախընտրեց հետաձգել պայմանագիրը… Այդ իսկ պատճառով Վեյնալդումը որոշեց միանալ «Պարի Սեն Ժերմենին»՝ «Բարսելոնայի» փոխարեն»,- Կումանի խոսքերն է մեջբերում AD-ն:
2021 թվականի հուլիսին հոլանդացի կիսապաշտպանը «Լիվերպուլից» տեղափոխվեց ՊՍԺ՝ որպես ազատ գործակալ։