«Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել են նոր մրցանակի ստեղծման մասին։
Սոկրատեսի մրցանակը կշնորհվի այն ֆուտբոլիստներին, ովքեր ակտիվորեն մասնակցում են բարեգործական նախագծերին և ցուցաբերում քաղաքացիական ներգրավվածություն։
Սոկրատեսի առաջին մրցանակի հանձնումը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին՝ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության շրջանակում։ Սոկրատեսը, ում անունը կրում է այս մրցանակը, նախկին բրազիլացի ֆուտբոլիստ է, ով մահացել է 2011թ.։
Մրցանակի հաղթողի օգտին կքվեարկեն France Football ամսագրի ներկայացուցիչները, Սոկրատեսի հարազատները, ինչպես նաև Մոնակոյում տեղակայված Peace and Sport-ի ներկայացուցիչները։