Ազգերի լիգայի առաջիկա հանդիպումներում հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է դառնալ Նորվեգիայի հավաքականի ավագը։
Լրագրող Յան Էյջ Ֆյորտոֆտի կարծիքով՝ հենց «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը կկրի ավագի թևկապը, եթե «Արսենալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը չհասցնի ապաքինվել վնասվածքից։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Հոլանդն արդեն 14 գոլ է խփել բոլոր մրցաշարերում: Նորվեգացին 11 գոլով գլխավորում է Պրեմիեր լիգայի ռմբարկուների մրցավազքը: Ամենամոտ հետապնդողները՝ ի դեմս Հարի Քեյնի և Ալեքսանդր Միտրովիչի, ունեն 6-ական գոլ իրենց ակտիվում։
Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել այս ամառ՝ 75 միլիոն եվրոյի դիմաց։