«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է «Բրենտֆորդի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Մենք վայելում ենք մեր խաղը։ Կփորձենք ավելի լավը դառնալ։ Կփորձեն անել այն, ինչ հնարավոր է։
38-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը ցույց կտա ճիշտ պատկերը»,- Արտետայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
«Արսենալը» 7 խաղից հետո վաստակել է 18 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։