Պեպ Գվարդիոլան արձագանքել է «Չելսիի» համասեփականատիրոջ՝ ԱՊԼ-ի բոլոր աստղերի խաղն անցկացնելու գաղափարին։
— Կարո՞ղ ենք իմանալ Ձեր կարծիքը ԱՊԼ-ի բոլոր աստղերի խաղն անցկացնելու գաղափարի վերաբերյալ:
-Ես կարծիք չունեմ։
— Ընդհանրապե՞ս:
— Ընդհանրապես։
— Կցանկանայի՞ք մասնակցել այդ խաղին:
-Ես կարծիք չունեմ։ Ես համաձայն եմ Յուրգենի հետ։ Հիանալի կլիներ, եթե նրանք ինձ ցույց տան, թե որ ամսաթվերին է դա հնարավոր: Եվ այսպես… ես կարծիք չունեմ,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» մարզչին Football Daily-ն։
Հիշեցնենք, որ բոլոր աստղերի հանդիպում անցկացնելու գաղափարն առաջարկել էր «Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բոելին։
Կլոպը դեմ է ԱՊԼ-ի բոլոր աստղերի խաղին