«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատասխանել է «Չելսիի» նոր սեփականատեր Թոդ Բոուլիի՝ Պրեմիեր լիգայի բոլոր աստղերի խաղն անցկացնելու առաջարկին։
Բոուլին նաև առաջարկել է Պրեմիեր լիգայի վատագույն թիմերի միջև գոյատևման մրցաշար անցկացնել։
«Բոլոր աստղերի խա՞ղ: Դե, գուցե նա կարողանա օրացույցում հարմար ամսաթիվ գտնել: ԱՄՆ-ում ամեն ինչ լրիվ այլ է, որտեղ մարզիկները չորս ամիս դադար ունեն։
Ես նման բան չէի դիտի։ Հնարավո՞ր է պատկերացնել «Մանչեսթեր Յունայթեդի», «Լիվերպուլի» և «Էվերթոնի» խաղացողներին նույն թիմում։ Նույնը վերաբերում է «Արսենալին» և «Տոտենհեմին»: Ես նույնիսկ չգիտեմ»,- ասել է Կլոպը մամուլի ասուլիսի ժամանակ։