«Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հրապարակայնորեն մեկնաբանել է գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի պաշտոնանկությունը։
«Բոլորը գիտեն, որ ես լավ հարաբերություններ ունեմ նրա հետ։ Տխուր է, երբ ինչ-որ մեկը հեռանում է ակումբից, հատկապես, որ ես իսկապես քիչ աշխատեցի նրա հետ «Չելսիում»: Այդպիսին է ֆուտբոլը, երբեմն նման բաներ են լինում։
Կարծում եմ՝ Թոմասը վրդովված էր ստեղծված իրավիճակից։ Ես կկապնեմ նրա հետ և կխոսեմ այդ մասին որքան հնարավոր է շուտ»,- Օբամեյանգի խոսքերն է մեջբերում Football London-ը:
Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ «Չելսին» հեռացել էր Տուխելին: