«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը գնահատել է Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությունն իր թիմի կազմ։
«Հույս ունեմ՝ նա լավ ֆուտբոլ ցույց կտա։ Մենք հասկանում ենք՝ ինչ խաղացող է մեզ մոտ եկել։ Նա ուզում էր կրկին Պրեմիեր լիգայում խաղալ, և շատ ուրախ ենք, որ կարողացանք իրականացնել այս տեղափոխությունը։ Նա շատ բաներում կարող է օգտակար լինել թիմին, նրա գոլերը, խաղի տեմպն ու ելույթների մակարդակը կօգնեն մեզ։
Հիմա նա չի կարող մարզվել։ Մենք նրա համար դիմակ ենք պատրաստում, որը կպաշտպանի դունչը։ Մյուս շաբաթվանից կանցնի աշխատանքի։ Գիտեմ, որ նա բարի սրտով լուրջ մարդ է, որն ուրախ է ամեն օր խաղալ։ Նա պատրաստ է մարտահրավերին։ Պյեռը կձգտի ցույց տալ իրեն»,- Տուխելի խոսքերն է փոխանցում BBC-ն։