«Բարսելոնան» հայտարարել է թիմի հարձակվող Մարտին Բրեյթուեյթի հետ պայամանագիրը խզելու մասին։
Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Ակումբն ու ֆուտբոլիստը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Հաղորդվում է, որ դանիացի հարձակվողը կարիերան կշարունակի կատալոնական մեկ այլ թիմում՝ «Էսպանյոլում»։
Ֆուտբոլիստը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2020 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։