«Յուվենտուսի» և Խորվաթիայի հավաքականի վինգեր Մարկո Պյացան վարձավճարով տեղափոխվել է «Էմպոլի»:
Պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստին «Յուվենտուսը» ձեռք է բերել Զագրեբի «Դինամոյից» 2016 թվականի ամռանը: Թուրինյան թիմի կազմում նա անցկացրել է ընդամենը 21 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։
Պյացան վարձավճարով հանդես է եկել «Շալկեում», «Ֆիորենտինայում», «Անդերլեխտում», «Ջենոայում» և «Տորինոյում»:
⚽ Տրանսֆերային պատուհանի վերջին օրվա ամենակարևոր և հետաքրքիր գործարքները՝ ԱՅՍՏԵՂ։