«Յուվենտուսը» Ա Սերիայի 24-րդ տուրի խաղում ուժեղ գտնվեց «Բրեշիայից»՝ հաղթելով 2։0 հաշվով:
Թուրինցիները ՝ Մաուրիսիո Սարիի գլխավորությամբ, այս մրցաշրջանում անցկացրած 17 տնային խաղում տարել են 16 հաղթանակ:
61-ամյա մասնագետը դարձավ «Յուվենտուսի» պատմության մեջ երկրորդ մարզիչը, ով հասավ նման արդյունքի: Նման արդյունքի առաջինը հասել էր Կառլո Պարոլան 1960 թվականին: