«Նյուքասլի» դարպասապահ Մարտին Դուբրավկան այսօր պատրաստվում է պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, ակումբներն արդեն լիովին համաձայնեցրել են խաղացողի տրանսֆերը։
Երեկ ֆուտբոլիստը բարեհաջող բուժզննում է անցել մանկունիանցիների համար։
Այսօր՝ օգոստոսի 31-ին, սպասվում է 33-ամյա դարպասապահի տրանսֆերի պաշտոնական հաստատումը։