Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի շրջանակում կայացավ «Ռեալ Մադրիդ» — «Սելտա» հանդիպումը։
Հանդիպման հաշիվը բացվեց 7-րդ րոպեին։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Ֆյոդոր Սմոլովը։ Երկրորդ կեսում «Ռեալը» կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու առաջ անցնել հաշվի մեջ։ Նախ աչքի ընկավ Տոնի Կրոսը, իսկ հետո՝ Սերխիո Ռամոսը։ Խաղավերջում «Սելտայի» կազմում փոխարինման մտած Սանտի Մինան հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Խաղն ավարտվեց 2-2 հաշվով։
Այս արդյունքից հետո «Ռեալը» միավորների քանակը հասցնում է 53-ի ու շարունակում է միանձնյա գլխավորել Պրիմերայի մրցաշարային աղյուսակը։ «Բարսելոնան» 52 միավորով երկրորդն է։