Բրազիլիացի կիսապաշտպան Կազեմիրոն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու մասին և հույս հայտնել, որ Կրիշտիանու Ռոնալդուն կշարունակի հանդես գալ անգլիական ակումբում։
«Ես չեմ խոսել Ռոնալդուի հետ։ Հուսով եմ, որ նա կմնա, քանի որ Ռոնալդուն բոլոր ժամանակների լավագույն խաղացողներից մեկն է։
Ցանկանում եմ «Մանչեսթեր Յունայթեդ» բերել իմ արժեքները, այն ամենը, ինչ ինձ սովորեցրել է «Ռեալը»՝ հաղթել օր օրի, յուրաքանչյուր մարզման ժամանակ։
Ուզում եմ Պրեմիեր լիգային ներսից ծանոթանալ։ 30 տարեկանում ես կարիերայիս գագաթնակետին եմ և վայելում եմ այն ամենը, ինչ ունեմ»,- ասել է ֆուտբոլիստը «Ռեալում» հրաժեշտի ասուլիսի ժամանակ
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կազեմիրոյի տրանսֆերն ազդել է Ռոնալդուի՝ «Յունայթեդում» մնալու որոշման վրա: