«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայերը կարող է չընդգրկվել Անգլիայի Պրեմիեր լիգայի երրորդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղի մեկնարկային կազմում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Ըստ աղբյուրի՝ մանչեսթերյան ակումբի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը փորձարկել է Ռաֆայել Վառան/Լիսանդրո Մարտինես պաշտպանության զույգը։ Այդ պատճառով էլ, ամենայն հավանականությամբ, Մագուայերը դուրս կմնա մեկնարկային կազմից։
ՄՅՈՒ-ի ավագը մասնակցել է նախորդ 2 խաղերին։ Լիսանդրո Մարտինես փոխարինվել է նախորդ «Բրենթֆորդի» դեմ խաղի ընդմիջմանը։ Իսկ Ռաֆայել Վառանն ընթացիկ մրցաշրջանում դեռ չի ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում։
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Լիվերպուլ» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։