«Մանչեսթեր Յունայթեդը» հինգ տարվա պայմանագիր է համաձայնեցրել «Այաքսի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Անտոնի Սանտոսի հետ:
Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
22-ամյա Անտոնին չի մասնակցել թիմի վերջին մարզմանը, ինչպես նաև չի եղել «Այաքսի» կազմում «Սպարտայի» հետ հանդիպմանը։
Ակնկալվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շուտով «Այաքսին» կառաջարկի 80 միլիոն ֆունտ ստերլինգ խաղացողի համար: