Կիսապաշտպան Կազեմիրոն ավարտին է հասցնում իր տեղափոխությունը «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոման, բրազիլացին այսօր հաջողությամբ բուժզննում է անցել։ Հիմա մնում է ստանալ աշխատանքային վիզա։
Գալիք շաբաթ Կազեմիրոն կսկսի մարզվել մանչեսթերյան թիմի կազմում։
Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստի հետ ՄՅՈւ-ն 4 տարվա պայմանագիր էր կնքել։