«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կմնա անգլիական ակումբում, հայտնում է լրագրող Պեդրու Ալմեյդան։
Աղբյուրի փոխանցմամբ, պորտուգալացի հարձակվողն այսպիսի որոշում է կայացրել «Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոյի՝ մանկունիացիների կազմ տեղափոխվելու արդյունքում։ Հիշեցնենք՝ Ռոնալդուն և Կազեմիրոն միասին հանդես են եկել իսպանական ակումբում։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոնալդուն կարիերան կարող է շարունակել Դորտմունդի «Բոուսիայում», «Սպորտինգում» կամ «Մարսելում»։