«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելան ասել է, որ «Բարսելոնայից» հեռանալն իր կարիերայի լավագույն որոշումն էր:
Հիշեցնենք, որ իսպանացին վերջերս 65,30 միլիոն եվրոյով տեղափոխվեց «Սթեմֆորդ Բրիջ» և դարձավ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք ձախ պաշտպանը:
«Բարսելոնայից» հեռանալն ավելի թույլ թիմ իմ կարիերայի լավագույն որոշումն է: Եթե ես չհեռանայի, կմնայի պահեստայինների նստարանին։ Ես հիմա «Չելսիում» չէի լինի»,- ասել է Կուկուրելան մամուլի ասուլիսի ժամանակ։
Մարկն արդեն գոլային փոխանցում է կատարել «Չելսիի» կազմում իր երկրորդ խաղում: «Տոտենհեմի» դեմ լոնդոնյան դերբիում իսպանացին գոլային փոխանցում կատարեց Կալիդու Կուլիբալիին։