«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Տոմա Մենյեին ձեռք բերելու տարբերակը։
Ըստ լրագրող Նիկոլո Սկիրայի՝ բելգիացին Աարոն Վան-Բիսակային փոխարինելու թեկնածուներից է, ով, մեծ է հավանականությունը, որ կվերադառնա «Քրիսթալ Փելաս»։
«Մանչեսթեր Յունայթեդի» մեկ այլ տրանսֆերային նպատակ է Միլանի «Ինտերի» պաշտպան Դենզել Դումֆրիսը, ում տրանսֆերին հավակնում է նաև Լոնդոնի «Չելսին», հայտնում է աղբյուրը։
Հիշեցնենք, որ Մենյեն նախկինում հանդես է եկել Ֆրանսիայում՝ ՊՍԺ-ի կազմում: Բելգիացին Դորտմունդի «Բորուսիայում» է հանդես գալիս 2020 թվականից։ Նախորդ մրցաշրջանում Տոման Բունդեսլիգայում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։