«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աարոն Վան-Բիսական կարող է վերադառնալ «Քրիսթալ Փելաս»: Ըստ talkSport-ի լրագրողների՝ «կարմիր սատանաները» պատրաստ են ֆուտբոլիստին վերադարձնել նախկին թիմ և նույն դիրքի համար խաղացող գտնել մինչև ամառային տրանսֆերային պատուհանի փակվելը։
Աղբյուրների համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերը մեծապես պայմանավորված է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի ցանկությամբ՝ պաշտպանության աջ եզրում մեկ այլ թեկնածու տեսնելով:
Աարոն Վան-Բիսական այս մրցաշրջանում մանկունիանցիների կազմում ոչ մի րոպե չի անցկացրել։
24-ամյա Վան-Բիսական միացել է «Մանչեսթեր Յունայթեդին» 2019 թվականին՝ «Կրիստալ Փելասից» 55 միլիոն եվրոյի տրանսֆերով: Այդ ժամանակից ի վեր պաշտպանը անցկացրել է 126 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: