«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Պակո Ալկասերը կարիերան կշարունակի ԱՄԷ-ում։
28-ամյա ֆուտբոլիստը, ում հետ նոր մրցաշրջանում հույսեր չէր կապում Էմերին, դարձավ արաբական «Շարժա» ակումբի խաղացող։
Ֆուտբոլիստն, ըստ Transfermarkt-ի, նոր թիմում կխաղա վարձավճարով։
2021/22 մրցաշրջանում Ալկասերը մասնակցել է Լա Լիգայի 18 հանդիպման՝ դառնալով ընդամենը 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։