Բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը մտադիր է գնել «Մանչեսթեր Յունայթեդը», եթե ակումբը հանվի վաճառքի։
Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Սկզբի համար Ռեթքլիֆը պատրաստ է գնել ակումբի առնվազն բաժնետոմսերի մի մասը, քանի որ մամուլում տեղեկություններ են հայտնվել, որ Գլեյզերների ընտանիքը նախատեսում է նոր ներդրումներ ներգրավել «Մանչեսթեր Յունայթեդում» և մտածում է բաժնետոմսերի մի մասի վաճառքի մասին:
69-ամյա Ռեթքլիֆը Մեծ Բրիտանիայի ամենահարուստ մարդն է։ 2019 թվականին բրիտանացին 100 միլիոն եվրոյով գնեց «Նիցան»։ Նրան է պատկանում նաև շվեյցարական «Լոզանը»։