Կիսապաշտպան Նաբի Կեյտան կշարունակի հանդես գալ «Լիվերպուլում»: Այս մասին հայտնում է Goal-ը։
Անգլիական ակումբը մտադիր չէ վաճառել խաղացողին, թեև կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նոր պայմանագրի շուրջ, որն ավարտվում է հաջորդ ամառ։
Նախկինում կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված էին ֆրանսիական թիմերը։