«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուիս Նանին աջակցել է իր նախկին թիմակից Կրիշտիանու Ռոնալդուին։ 37-ամյա պորտուգալացին ցանկանում է հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում։
«Մենք երկար ժամանակ միասին չենք խաղացել։ Կրիշտիանուն այլևս երեխա չէ. ժամանակները փոխվում են, և արձագանքներն ու վերաբերմունքը նույնպես կարող են փոխվել:
Բայց մենք տեսնում ենք, որ Ռոնալդուն նույնն է անում: Նա չի սիրում պարտվել։ Նա վերադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ մինչ այդ լավ է խաղացել տարբեր թիմերում։ Այժմ Կրիշը մի թիմում է, որտեղ մարզիչները փորձում են ուժեղ կազմ ստեղծել, բայց դա հեշտ չէ, դա ժամանակ է պահանջում։
Բայց Ռոնալդուն չի կարող ժամանակ վատնել, չի կարող սպասել, որ նրանք թիմ կկառուցեն կամ սպասել, որ հաջորդ մրցաշրջանում ամեն ինչ լավ ընթանա: Նա ցանկանում է մնալ բարձունքում, գոլեր խփել և լինել բարձունքում»,- Նանիի խոսքերն է մեջբերում A Bola-ն: