«Բրյուգեն» մերժել է «Վեսթ Հեմի» կիսապաշտպան Հանս Վանակենի վերաբերյալ տրանսֆերային առաջարկը, հայտնում է Sky Sports-ը:
Բելգիական ակումբը հրաժարվել է 29-ամյա ֆուտբոլիստին վաճառել անգլիական ակումբին 10 միլիոն եվրոյի դիմաց։
Սպասվում է, որ «Վեսթ Հեմը» մոտ ապագայում կրկին կփորձի ձեռք բերել խաղացողին՝ ավելի շահավետ առաջարկ անելով:
Այս մրցաշրջանում Վանակենը բելգիական ակումբի կազմում անցկացրած 4 խաղում 1 գոլ է խփել։ Transfermarkt-ը բելգիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 16 միլիոն եվրո։