Իտալական Ա սերիայի առաջին տուրում «Նապոլին» արտագնա խաղում կամային հաղթանակի հասավ «Վերոնայի» նկատմամբ:
29-րդ րոպեին Լասանյան առաջ մղեց տանտերերին: Մինչև ընդմիջման գնալը հյուրերը 2 գոլ խփեցին: Նախ աչքի ընկավ Կվարացխելիան, այնուհետև՝ Օսիմենը:
48-րդ րոպեին տանտերերը ևս մեկ գոլ խփեցին, սակայն 7 րոպե անց Զելինսկին հաշիվը դարձրեց 3:2:
65-ին աչքի ընկավ Լաբոտկան, իսկ 79-ին Պոլիտանոն հաշիվը դարձրեց 2:5: